Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանձնակի դաժանությամբ սպանել է 30-ամյա կնոջը
Դատարանը կալանավորել է 26-ամյա Հակոբ Օհանյանին, ով Արարատի մարզում առանձնակի դաժանությամբ սպանել էր 30-ամյա կնոջը: Մայիսի 9-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիս բժշկական…
Դատարանը կալանավորել է 26-ամյա Հակոբ Օհանյանին, ով Արարատի մարզում առանձնակի դաժանությամբ սպանել էր 30-ամյա կնոջը:
Մայիսի 9-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիս բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած կին՝ ծեծի հետքերով։
Հիվանդանոցից սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին բերման ենթարկեցին Երեւան բնակիչ 26-ամյա երիտասարդի։ Նրա մեքենան տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Երիտասարդը Այնթապ գյուղի վարչական տարածքում վիճել է 30-ամյա մի կնոջ հետ։ Այդ ընթացքում ձեռքերով եւ ոտքերով ինչպես նաեւ ռետինե խողովակով եւ բանալիով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ապա իր մեքենայով տեղափոխել Մասիս բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Հարցաքննությամբ երիտասարդը որպես կասկածյալ ձերբակալվել է։
Քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:...
Նոր տեսանյութՙ Սարալանջում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Ինչպես արդեն հայտնել էինքՙավտովթար է տեղի ունեցել Երևանի Սարալանջի փողոցում: Ավտոմեքենաներից մեկը Սարալանջի փողոցից ընկե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթարՙ Սարալանջի փողոցում. ավտոմեքենաներից մեկն ընկել է մյուսի վրա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Սարալանջի փողոցում: Ավտոմեքենաներից մեկը Սարալանջի փողոցից ընկել է Անտառայինով գնաց...
Վլադիմիր Պուտինը չի նկատել սառույցին փռված կարմիր գորգը և ընկել է
Վլադիմիր Պուտինը Սոչիում հոկեյ է խաղացել «Հոկեյի լեգենդները» թիմի կազմում: Ռուսաստանի Դաշնության նախագահը Հոկեյի 8-րդ հա...