Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթարՙ Սարալանջի փողոցում. ավտոմեքենաներից մեկն ընկել է մյուսի վրա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Սարալանջի փողոցում: Ավտոմեքենաներից մեկը Սարալանջի փողոցից ընկել է Անտառայինով գնացողի վրա, այնուհետև կողաշրջվել: Պատահարի հետևանքով տուժել են երկու մեքենաների…
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Սարալանջի փողոցում: Ավտոմեքենաներից մեկը Սարալանջի փողոցից ընկել է Անտառայինով գնացողի վրա, այնուհետև կողաշրջվել: Պատահարի հետևանքով տուժել են երկու մեքենաների վարորդները, ինչպես նաև սպիտակ մեքենայում գտնվող ուղևորները:
Ականատեսների վկայությամբՙ մեքենաներից մեկի գազի բալոնը դուրս է թռել: Դեպքի վայրում հրշեջ փրկարարներն են:Հնարավոր է եղել խուսափել հրդեհի բռնկումից: Բացի դա, ականատեսները AuroraNews-ին հայտնել են, որ շրջված մեքենայի վարորդը երթևեկելիս է եղել մեծ արագությամբ, և վազանց կատարելիս կոտրելով փողոցի արգելապատնեշները, ընկել է մյուս մեքենայի վրա:
Ըստ ֆեյսբուքյան օգտատեր Զոհրաբ Եգանյանիՙ մեքենան գահավիժել է 20 մետր բարձրությունից: Ճանապարհահատվածը վթարի հետևանքով խիստ ծանրաբեռնված է:
Տեսանյութը AuroraNews-ին է ուղարկել մեր ռադիոլսողներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:...
Նոր տեսանյութՙ Սարալանջում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Ինչպես արդեն հայտնել էինքՙավտովթար է տեղի ունեցել Երևանի Սարալանջի փողոցում: Ավտոմեքենաներից մեկը Սարալանջի փողոցից ընկե...
Վլադիմիր Պուտինը չի նկատել սառույցին փռված կարմիր գորգը և ընկել է
Վլադիմիր Պուտինը Սոչիում հոկեյ է խաղացել «Հոկեյի լեգենդները» թիմի կազմում: Ռուսաստանի Դաշնության նախագահը Հոկեյի 8-րդ հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանձնակի դաժանությամբ սպանել է 30-ամյա կնոջը
Դատարանը կալանավորել է 26-ամյա Հակոբ Օհանյանին, ով Արարատի մարզում առանձնակի դաժանությամբ սպանել էր 30-ամյա կնոջը: Մայիս...