Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Տավուշում ողբերգական ավտովթարի կադրերը
Shamshyan. com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 11-ին Տավուշի մարզում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը: Քննչական կոմիտեն պարզել է, որ KIA Sorento-ն վարել է Հաղարծին գյուղի բնակիչ…
Shamshyan. com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 11-ին Տավուշի մարզում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը: Քննչական կոմիտեն պարզել է, որ KIA Sorento-ն վարել է Հաղարծին գյուղի բնակիչ, 31-ամյա Դավիթ Պողոսյանը, ով բախվել էր կայանված վիճակում գտնվող համագյուղացի, 63-ամյա Մուշեղ Հախվերդյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Մ. Հախվերդյանը տեղում մահացել էր:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել էին Kia մակնիշի 35 XQ 027 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 VA 801 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղում մահացել էր։
Ոստիկանները հայտնաբերել են KIA -ի համար վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի վարորդին ու ավտոմեքենան:
Տեսանյութըՙ Shamshyan. com-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում հնդիկ գործարար է սպանվել
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպանել և կողոպտել են «Ջոդաս Էքսպոիմ» դեղագործական ընկերության ղեկավար, հնդիկ գործարար Լումբա Ջի...
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Սանկտ Պետերբուրգի համալսարանի փլուզման կադրերը
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Լոմոնոսովի փողոցում գտնվող Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի գիտահետազոտական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է ընկել. զոհեր կան
Ստամբուլի Չեքմեքյոյ շրջանի տարածքում թուրքական ռազմական ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը՝ Ստամբուլի ն...