Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում հնդիկ գործարար է սպանվել
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպանել և կողոպտել են «Ջոդաս Էքսպոիմ» դեղագործական ընկերության ղեկավար, հնդիկ գործարար Լումբա Ջիպոտին և նրա աշխատակցին: Այդ մասին հաղորդում է РЕН ТВ-ն: Լրատվամիջոցը, հղում…
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպանել և կողոպտել են «Ջոդաս Էքսպոիմ» դեղագործական ընկերության ղեկավար, հնդիկ գործարար Լումբա Ջիպոտին և նրա աշխատակցին: Այդ մասին հաղորդում է РЕН ТВ-ն:
Լրատվամիջոցը, հղում անելով Ներքին գործերի նախարարությունում իր աղբյուրին, նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Նիժեգորոդյան փողոցում:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի հոգի հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած երկու տղամարդու վրա և նրանց ուղղությամբ կրակոցներ արձակում: Երկուսն էլ կրակոցների հետևանքով մահացել են:Հանցագործները գողացել են նաև նրանցից մեկի բջջային հեռախոսը և փախել դեպքի վայրից:
Իրավապահներն այժմ որոնողական աշխատանքներ են իրականացնում նրանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Տավուշում ողբերգական ավտովթարի կադրերը
Shamshyan. com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 11-ին Տավուշի մարզում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Սանկտ Պետերբուրգի համալսարանի փլուզման կադրերը
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Լոմոնոսովի փողոցում գտնվող Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի գիտահետազոտական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի կադրերը
ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է Մոսկվայի հարավ-արևելյան շրջանում տեղի ունեցած և երկու մարդու կյանք խլած զանգվածային ծեծ...
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...