Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է ընկել. զոհեր կան
Ստամբուլի Չեքմեքյոյ շրջանի տարածքում թուրքական ռազմական ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը՝ Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան հայտնել է ավիավթարի հետևանքով 4 զոհի մասին…
Ստամբուլի Չեքմեքյոյ շրջանի տարածքում թուրքական ռազմական ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը՝ Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան հայտնել է ավիավթարի հետևանքով 4 զոհի մասին:
Մահացածները զինվորականներ են, բնակչության շրջանում տուժածներ կամ զոհեր չկան: Ամերիկյան արտադրության UH-1 տիպի ուղղաթիռն ընկել է Չեքմեքյոյի Քըրազլըդերե թաղամասի այգիներից մեկի տարածքում: Ուղղաթիռում գտնվող զինվորականները միջադեպից հետո տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են:
Ըստ նախնական վարկածի՝ ուղղաթիռը, արագ կորցնելով բարձրությունը, փորձել է արտակարգ վայրէջք կատարել ու արդյունքում ընկել է: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսված:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Տավուշում ողբերգական ավտովթարի կադրերը
Shamshyan. com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 11-ին Տավուշի մարզում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը:...
Ինտերպոլի Հայաստանի ներկայացուցչության մոտ մեքենա է շրջվել
Այսօր ժամը 07։30-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի ազգային բյուրոյի Հայաստանի ներկայացուցչության մոտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում հնդիկ գործարար է սպանվել
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպանել և կողոպտել են «Ջոդաս Էքսպոիմ» դեղագործական ընկերության ղեկավար, հնդիկ գործարար Լումբա Ջի...