Քաղաքականություն
Ծառուկյանը չի պատրաստվում կողմ քվեարկել կառավարության ծրագրին․ ներկայացնում է պատճառները
Շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով լի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին: Ծառուկյանը կարծիքով՝…
Շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով լի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին:
Ծառուկյանը կարծիքով՝ կառավարության ներկայացրած ծրագիրը չի ենթադրում տնտեսական հեղափոխություն:
«Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, մենք դրան կողմ քվեարկել չենք կարող: Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ ու մեխանիզմ, որն այնտեղ բացակայում է: Ցանկացած կառավարության ծրագրում պետք է գումարներ դնել, առանց դրա տնտեսական աճ լինել չի կարող»,-ասաց Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ ներդրումներ ներգրավելու համար պետք է ցույց տալ կոնկրետ ցուցանիշներ, հակառակ դեպքում ոչ մի ներդրող, ըստ նրա, չի գա Հայաստան ու ներդրում չի կատարի:
«Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ ու պայմաններ փոխվեն:։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում...մերը պետք ավելի լավ լինի», - ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բ...
Էջմիածնի քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը հանձած տարածքների մասին
Եթե համայնքի ղեկավարի կողմից կա խիստ քաղաքական կամք, որպեսզի բյուջեն չմսխվի, դա չի լինի։ Այսօր լրագրողների հետ զրույցում...