HETC on Previously Received Complaints
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերությունը նախորդիվ հանդես եկած հայտարարության հիման վրա, իր բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ ներկայացված անհամաձայնությունների առնչությամբ իրականացված ստուգումների արդյունքում հայտնում է, որ ստացված բոլոր դիմումները պատշաճ կերպով ուսումնասիրվել և ստուգվել են։
«Ընկերության Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման դեպարտամենտին է ուղղվել 197 դիմում, ֆեյսբուքյան հարթակի միջոցով՝ 23, Ընկերության իրացման տնօրինությանը 65 դիմում, [email protected] էլեկտրոնային հասցեին՝ 54, իսկ ՀԷՑ-ի սպասարկման կենտրոններում դիմումներ է ներկայացրել թվով 250 քաղաքացիներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ընդհանուր թվով 589 դիմումների դեպքում Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն իրականացրել են էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում՝ տեղայց և տեղազննություն, որոնցից թվով 522-ի դեպքում կարող ենք արձանագրել, որ բաժանորդների հարցերը պատշաճ պարզաբանված են՝ տեղում և հեռախոսազանգերի շրջանակներում:
67 հաշվիչ ուղարկվել է փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանցից 26-ն աշխատում է սահմանված ճշտության դասում, իսկ դիմումներից 41-ի դեպքում հայտնաբերվել են հաշվառման խափանումներ և ASKUE թվային հաշվառման համակարգում առկա նախկին ցուցմունքներ։ Խափանված ու նախկին ցուցմունքների դեպքում վերահաշվարկ է կատարվել և տվյալ բաժանորդներին սահմանված կարգով տրվել են փոխհատուցումներ.
«Եթե դեռևս առկա են ձեր հասցեներում հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին, subject դաշտում նշելով “ծախսի անհամաձայնություն”,– եզրափակվում է կառույցի տարածած հաղորդագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Baku Promises to Respond to Attack on Nakhchivan: Azerbaijan's Ministry of Defense
The Ministry of Defense of Azerbaijan has announced that the drone attack on Nakhchivan carried out by Iran will not go...
10,000 AMD Increase for Pensioners: Aiming for Health Rather Than Cigarettes, Says Pashinyan
During a discussion regarding the increase in pensions with Minister of Labor and Social Affairs Arsen Torosyan, Prime M...
Baghdasaryan Responds to Reports of Missile Strike on Pashinyan's Property in Dubai
In recent days, suspicious users on platform X have been spreading videos claiming to reference Al Jazeera and Euronews,...
Prime Minister Nikol Pashinyan Makes a Statement
The Prime Minister of Armenia, Nikol Pashinyan, has addressed opinions regarding the need for multiple guarantors in the...