Head of the Civil Contract Faction Comments on Opposition Protests
Հայկ Կոնջորյանը գրում է.
«Ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, մանտրայի պես կրկնում են ընդդիմադիրները օրեր շարունակ։ Կարծես՝ գաղտնիքը դրանում է. հաճախ ու վստահ կրկնիր նույն միտքը ու հանկարծ ֆոկուս֊պոկուս՝ հեղափոխությունը գրպանիդ մեջ է։
Տարիներ շարունակ քաղաքական աճպարարությամբ զբաղված նախկին իշխանությունը հիմա մտածում է, թե հեղափոխությունը ևս, մի յուրատեսակ աճպարարություն է, տեխնոլոգիական հնարք, որ պետք է semplicez գնա և հանդիսատեսը/ժողովուրդը հիացական ծափ կտա։
Բայց արի ու տես, որ դժվարը ոչ թե հայրենասիրական ճառերը ասելն է, այլ ստիպելը, որ մարդիկ քեզ հավատան։ Մարդիկ հավատում են մարդուն։ Ոչ թե մարդու խաղացած դերին, այլ ապրած կյանքին։
Հիմա, երբ դուք ձեր հարյուր հազար դոլարանոց ամենագնացները կայանում ու կողքը նստացույց եք անում, երբ ձեր բազմահազարանոց լուքերով փողոցներ եք փակում, երբ ատելությամբ լցված՝ կոչեր եք անում, որ մարդիկ ձեզ միանան՝ փրկելու հայրենիքը, շատերը մտածում են հենց ձեզանից փրկվելու մասին։ Իսկ դա մարդիկ մեկ անգամ արել են արդեն։
Դուք այն եք, ինչից հարկավոր է փրկել մարդկանց։ Դուք լավագույն ապագայի հականիշն եք։ Դուք օրինակ չեք, տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք խրատ եք։ Ձեր մասին մտածում են ոչ թե ինչպիսին պետք է լինի իշխանությունը, այլ՝ ինչպիսին չպետք է լինի այն։
Ավելին, լավագույն տեխնոլոգիան ու հնարքը սա է՝ գնացեք, վերստին ապրեք ձեր կյանքը, այս անգամ ուրիշ կերպ, հետո եկեք և դարձեք օրինակ, որին պետք է հետևել ուրախությամբ, ոչ թե խրատ, որին պետք է հիշել դառնությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
‘I Call, Ask, and Demand’: Pashinyan Issues Statement
Armenian Prime Minister Nikol Pashinyan has issued a statement. “Dear citizens of the Republic of Armenia, I warmly cong...
Under What Circumstances Will the Pashinyan-Aliev Meeting Take Place? Armen Grigoryan Provides Details
The Secretary of Armenia's Security Council, Armen Grigoryan, will meet with Azerbaijani President's Assistant Hikmet Ha...
Biden Used the Term Genocide Based on Historical Data: U.S. Response to Turkish Media
The Turkish state news channel TRT Haber sent an inquiry to the U.S. State Department regarding U.S. President Joe Biden...
Azerbaijan Decides to Establish New Checkpoints on the Armenia-Azerbaijan Border
The Azerbaijani Cabinet of Ministers has made changes to the "Number of Checkpoints and the List of Areas Where They Are...