Քաղաքականություն

Փաշինյանը դեռ զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

Փաշինյանը դեռ զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն ունի աշխարհաքաղաքական բնույթ։


«Քրեական գործ, որպես այդպիսին, չկա, իրավական գործընթաց չկա. սա ուղղակի աբսուրդի հավաքածու է։ Չկան որևէ ապացույցներ, ամեն ինչ կառուցված է ինչ-որ ենթադրությունների վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։


Լևոն Քոչարյանի պնդմամբ՝ իշխանությունները փորձում են ճնշել հնարավոր դիմադրության օջախները և «մաքրել քաղաքական դաշտը»։ Նա ենթադրել է, որ դա կարող է կապված լինել նաև Ադրբեջանին և Թուրքիային հետագա զիջումների հետ։


«Նա դեռ պետք է զիջումների գնա Ադրբեջանին, Թուրքիային։ Հնարավոր է՝ հորս կալանավորելով՝ նա նաև փորձում է այդպիսով դուր գալ Ալիևին»,- հայտարարել է պատգամավորը։


Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին՝ Լևոն Քոչարյանը հայտնել է, որ օգոստոսի 31-ին տեսակցել է հորը։ Նրա խոսքով՝ նախկին նախագահին սրտի հետ կապված վիրահատությունից հետո առնվազն մեկ ամիս բժշկական հսկողություն է անհրաժեշտ։


Պատգամավորը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստաբանները դեռ չէին ստացել առաջին ատյանի դատարանի՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Այն ստանալուց հետո պաշտպանական կողմը նախատեսում է բողոքարկել որոշումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250