Եթե պետք չէ՝ վաղն իսկ կհեռանանք․ Պուտինը՝ Գյումրիի բազայի մասին
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագիրը պետք է որոշի հայկական կողմը։ Եթե Հայաստանը համարի, որ այդ ռազմական ենթակառուցվածքի կարիքը չունի, Ռուսաստանը պատրաստ է հեռանալ նույնիսկ վաղը։ Այս մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ռուսական ռազմական ներկայություն լինի, մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք»,- ասել է Պուտինը։
Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում և Երևանում։ Այն գործում է Հայաստանի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի իրավական կարգավիճակի վերաբերյալ պայմանագրի հիման վրա։
Սկզբում Մոսկվան և Երևանը համապատասխան համաձայնագիրը կնքել էին 25 տարի ժամկետով, իսկ 2010 թվականին այն երկարաձգվել է մինչև 2044 թվականը։ Ռազմաբազայի խնդիրներից է Հայաստանի դեմ արտաքին սպառնալիքի դեպքում պաշտպանության ապահովումը։
Այս տարվա մայիսին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Մոսկվան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի գործունեությունը դադարեցնելու որևէ նախադրյալ չի տեսնում։
«Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, այն ապրում է, աշխատում, գործում է, և առայժմ մենք որևէ նախադրյալ կամ սպառնալիք չենք տեսնում, որ այդ բազան այնտեղ չլինի»,- նշել էր Շոյգուն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ փետրվարին հայտարարել էր, որ Երևանը 102-րդ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ որևէ ծրագիր չունի՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ մերձավոր գործընկերներ։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը ևս հայտարարել էր, որ Հայաստանը չի դիտարկում իր տարածքից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Հայաստանը կարող է կորցնել արտոնյալ մուտքը ռուսական շուկա․ որ ոլորտներն են ռիսկի տակ
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն ամենից շատ կազդի երկրից ալկոհոլի, ծաղիկների և ձկան արտահանման վրա, քանի որ տեղական արտադրող...
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության համար հանրային կոմիտե է ստեղծվել
Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավո...
Կրեմլի՝ Զելենսկուն Մոսկվա հրավիրելու առաջարկը մնում է ուժի մեջ․ Պեսկով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Մոսկվա այցելելու և այնտեղ բանակցություններ անցկացնելու հրավերը շարունակում է ուժի...