Քաղաքականություն

Ռուսաստանից եկող վտանգը հստակ է․ Մարկ Ռյուտե

Ռուսաստանից եկող վտանգը հստակ է․ Մարկ Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանը դառնում է «ավելի ու ավելի անխոհեմ», այս մասին հաղորդում է The Guardian-ը։


Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն գրանցում է իր արևելյան թևում գտնվող երկրների օդային տարածքը ներխուժող անօդաչու թռչող սարքերի և հրթիռների թվի աճ, ինչպես նաև դիվերսիաների և հիբրիդային հարձակումների թվի աճ։


«Ռուսաստանից եկող վտանգը հստակ է։ Մենք աշխատում ենք շուրջօրյա՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Ռյուտեն։


Նա ընդգծել է, որ Մոսկվայի գործողությունները չեն ստիպի ՆԱՏՕ-ին հրաժարվել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունից։


«Եթե Ռուսաստանը կարծում է, որ այս սպառնալիքները կբաժանեն մեզ կամ կխանգարեն Ուկրաինային աջակցելուց, ապա նրանք սխալվում են։ Մեր միասնությունն անսասան է», - հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250