Քաղաքականություն

Ճապոնիայում սովորելու նոր հնարավորություն՝ հայ ուսանողների համար

Ճապոնիայում սովորելու նոր հնարավորություն՝ հայ ուսանողների համար

Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է 2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը 2027 թվականին տնտեսական և հանրային քաղաքականություն մասնագիտացմամբ մագիստրատուրա ընդունելության հայտերի ընդունման մասին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն կրթություն ունեցող և տնտեսական քաղաքականության հետ առնչվող ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող միջին օղակի աշխատակիցները, որոնք կարող են ներկայացնել ֆինանսների, առևտրի և արդյունաբերության, ծրագրավորման, գյուղատնտեսության ու առողջապահության ոլորտները, Կենտրոնական բանկի, զարգացման ծրագրերով զբաղվող այլ հանրային հաստատություններ:


Դիմորդները կարող են օգտվել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության, Ասիական զարգացման բանկի  (ԱԶԲ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից տրամադրվող կրթաթոշակներից՝ հետևելով վերջիններիս սահմանած առանձին պահանջներին և ընթացակարգերին: ԱԶԲ-ի և ՀԲ-ի կողմից տրամադրվող կրթաթոշակները նկարագրված են նաև հետևյալ հղումով՝ https://pepp.hass.tsukuba.ac.jp/admission/:


Դիմումները ներկայացնելու ընթացակարգին հնարավոր է ծանոթանալ հետևյալ  https://pepp-cepgt.hass.tsukuba.ac.jp/general-admission/ հարթակում:    

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250