Ռազմական գործողությունների նոր սրացում Իրանում
Իրանի դեմ վերսկսված ռազմական գործողությունների երրորդ օրը Միացյալ Նահանգները հայտարարել է մոտ 100 թիրախի հարվածելու մասին: Դրանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդային պաշտպանության դիրքերը, տեղորոշիչ համակարգերը, ռազմածովային կայանքները և կապի միջոցները: Իրանը հայտնել է առնվազն 7 զինվորի և 11 քաղաքացիական անձի մահվան մասին:
Հարվածները պատասխան էին ԻՀՊԿ-ի կողմից Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի և ԱՄՆ զինվորական անձնակազմի վրա հարձակվելու վերջին փորձերին՝ նշել է CENTCOM-ը՝ հավելելով, որ ներկայումս Մերձավոր Արևելքում գործում է ավելի քան 50000 ամերիկացի զինվոր:
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ի հարձակումներից հետո, ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram-ում հրապարակված գրառման, իրանական բանակը հարվածել է ամերիկյան ռազմական թիրախներին Քուվեյթում, Իրաքում, Հորդանանում և Բահրեյնում: ԻՀՊԿ-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների հարվածներով հաջողվել է խոցել Քուվեյթի ավիաբազայում հրամանատարի շտաբն ու նստավայրը, անօդաչու թռչող սարքերի անգարը ու դրանց արձակման վայրերը:
Նույն օրը Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ բախվել է ջրային տարածքում տեղադրված ականներին, որոնց պայթյունից նավերում հրդեհ է բռնկվել, լցանավերը կորցրել են կառավարումը։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ի հայտարարությունը: Լրատվամիջոցը պարզաբանել է, որ նավերի անձնակազմերը կատարել են ԱՄՆ հրամանները և շարժվել են իրենց սեփական երթուղով, այլ ոչ թե Իրանի նախանշած ճանապարհով:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ լայնածավալ հակամարտության
Արաբական երկրների հետախուզությունները տվյալներ են ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու Թեհ...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Իրանից կոչով դիմել են մուսուլմանական երկրներին
Իրանի բանակի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ մուսուլմանական...
Բարձր կլինի վճարվելիք գինը. Մոսկավն սպառնացել է Լոնդոնին
Ռուսական կողմը Մեծ Բրիտանիային մեղադրել է ուկրաինական ճգնաժամի էսկալացիայի վրա գիտակցաբար խաղադրույք կատարելու մեջ՝ ՌԴ տ...