Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա. Պապոյանն` արտահանման ծավալների մասին
Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում:
«Այսպես.
2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ (865 մլն ԱՄՆ դոլար) քիչ է ընդամենը 1․9 %-ով։
Շարունակում ենք փնտրել նոր շուկաներ»,- գրել է նա։
Հիշեցնենք` ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնություն է տվել հայկական ապրանքների առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներին, որոնք նպատակ ունեն աջակցել Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումներից հետո: Այս քայլերի արդյունքում կազատականացվի դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին տարանցման խոչընդոտները
Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող Նորդուզ սահմանային տերմինալով առևտրի և տարանցման խոչընդոտները...
Հայկական գյուղմթերքի սահմանափակումները «պատժամիջոց» ներկայացնելը մանիպուլյացիա է. Գալուզին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական շուկա հայ...
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Լավ լուր Հայաստանի համար․ ԵՄ-ն կազատականացնի արտահանման 80%-ը
ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնություն է տվել հայկական ապրանքների առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներին, որոնք նպատակ...