Նոր հնարավորություն՝ նորածինների ծնողների համար․ ԱՆ-ն մանրամասնում է
ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործել համակարգ, սեղմել «Շարունակել» կոճակը, անցնել նույնականացում, ապա ընտրել համապատասխան բժշկական հաստատությունն ու բժշկին։
Առցանց գրանցում իրականացնելու հնարավորություն ունի երեխայի մոր հետ գրանցված ամուսնություն ունեցող հայրը։ Մոր դեպքում գրանցված ամուսնության առկայությունը պարտադիր չէ։
Նորածնի ծնունդը պետք է գրանցված լինի մինչև բժշկական կազմակերպությունում երեխային գրանցելը։
Եթե նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները չեն համընկնում, ծառայությունից հնարավոր է օգտվել միայն ֆիզիկապես՝ այցելելով փաստացի բնակության հասցեի մարզում գտնվող բժշկական կազմակերպություն։
Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումը կատարվում է անմիջապես։ Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը պետք է կապ հաստատի ծնողի հետ՝ տնայց կազմակերպելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Լավ հնարավորություն ձկնարտադրողների համար
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ տնտեսավարողներ, Տեղեկացնում ենք, որ Արաբ...
Վարորդական քննությունների կարգը փոխվում է․ սեպտեմբերի 1-ից նոր կանոններ են գործելու
2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն նոր կա...
Երևանի դպրոցները կաշխատեն 6-օրյա ռեժիմով
Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Եր...
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 27-ի դրությամբ
Rate.am-ի փոխանցմամբ` տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 362.50 դրամ է, վ...