Քաղաքականություն

Հայաստանին առաջարկել են ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ

Հայաստանին առաջարկել են ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և վերջնականապես որոշի՝ ցանկանում է լինել Եվրամիության հետ, թե մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ «Վեստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։


Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը Հայաստանի իշխանություններին ներկայացվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակում։


«Չորս երկրների ղեկավարները կիսում են այն կարծիքը, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ որտեղ է ցանկանում լինել՝ ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում։ Հայաստանում լավ հասկանում են, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակ անդամակցելը, կարգավորումների տարբերությունների պատճառով, անհնար է։ Ուստի ճիշտ կլիներ հանրաքվե անցկացնել և որոշել, թե որտեղ են ցանկանում լինել»,- հայտարարել է Օվերչուկը։


Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր Մոսկվա՝ Հայաստանի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հետ կապված հարցերը քննարկելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250