Քաղաքականություն

Գերմանիան Ռուսաստանին մեղադրում է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ

Գերմանիան Ռուսաստանին մեղադրում է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ

Գերմանիան պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգ-Հալլե օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Այս մասին հայտարարել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը և ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը։


Խոսքը օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի մասին է։ Օդանավակայանի թռիչքուղիներից մեկի մոտ հայտնաբերվել էր պայթուցիկ սարքով անօդաչու թռչող սարք, որը վնասազերծվել էր սակրավոր ռոբոտի միջոցով։ Փորձաքննության տվյալներով՝ դրոնին ամրացված պայթուցիկ սարքում հայտնաբերվել էին PETN և Semtex տեսակի պայթուցիկ նյութեր։


Դոբրինդտի խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով դիվերսիայի փորձի ժամանակ կիրառված տեխնոլոգիաները, ինչպես նաև այլ, այդ թվում՝ հետախուզական տեղեկություններ։ Գերմանիայի ՆԳ նախարարը կատարվածն անվանել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցների դեմ վարվող «հիբրիդային պատերազմի» մաս։


Ի պատասխան՝ Բեռլինը հայտարարել է Բոննում Ռուսաստանի հյուպատոսության և Բեռլինում գործող «Ռուսական տան» փակման մասին։


Ռուսական կողմը նախկինում հերքել է իր հնարավոր մասնակցության վերաբերյալ մեղադրանքները՝ դրանք անվանելով «սարքված սադրանք» և «հակառուսական հիստերիայի նոր ալիք Գերմանիայում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250