Քաղաքականություն

Փաստաբանը` Գագիկ Խաչատրյանի առողջականի մասին

Փաստաբանը` Գագիկ Խաչատրյանի առողջականի մասին

Համշանդամության կարգ ունի, խնամք է պետք: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը` խոսել Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակից:


«Միջնորդել ենք նրան բուժհաստատություն տեղափոխելու համար ու նիստերն անցկացնել առանց իր ներկայության։ Հաշմանդամության կարգ ունի Գագիկ Խաչատրյանը` հենաշարժողական համակարգի խնդիրներով պայմանավորված։ Նման խնդիրներ ունեցողները պարտադիր պետք է հատուկ սահմանված հարմարություններից օգտվեն։ Նա մշտական խնամքի կարիք ունի, այդ խնամքից նա երեկ վաղ առավոտից զրկված է»,–  ։



Նա ընդգծեց, որ սա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է` մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքով։  Սարգսյանի պնդմամբ` Գագիկ Խաչատրյանին տնից ՔԿ տեղափոխումը տեղի է ունեցել բժշկական մի շարք խախտումներով։


Հիշեցնենք` Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:


Սեպտեմբերի 1-ին Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, իսկ Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն։


ՔԿ-ի հաղորդմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250