2 դիպլոմ ունի, բայց այսօր չի կարող անել ավելին, քան տաքսի քշելը․ Փաշինյան
Ծանոթս աշխատանքի համար մոտեցավ ինձ, ասաց 2 դիպլոմ ունեմ, բայց տաքսի եմ քշում, համակարգչի չեմ տիրապետում: Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի նորակառույց շենքի հանդիսավոր բացման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի օր սրճարանում նստած էի և հին ծանոթս անցնում էր, մոտեցավ, ասաց՝ գիտես, 2 դիպլոմ ունեմ, տաքսի եմ քշում, խնդրում եմ օգնիր մի տեղ աշխատանքի ընդունվեմ, համակարգչին ընդհանրապես չեն տիրապետում։ Ես չեմ կարող կասկածի տակ առնել, որ այդ մարդը խելացի է, 2 դիպլոմ ունի, հնարավոր է 2 դիպլոմն էլ կարմիր, հնարավոր է շատ խորը գիտելիքներ ունի այն ոլորտում, որի դիպլոմը ստացել է, բայց ինքը այսօր չի կարող անել ավելին, քան տաքսի քշելը, դրա համար մեզ շատ մեծ ճկունություն է պետք:
Դպրոցը մի տեղ է, որտեղ երեխաները սովորում են, դպրոցաշինության այս ծրագիրը կրթական ծրագիր է նաև պետության և Կառավարության համար, մենք սովորում ենք 21-րդ դարում դպրոց կառուցել, իսկ դպրոցի կառուցումը խնդրի առաջին մասն է, դպրոցի հետագա կյանքն ու ընթացքը երկրորդ խնդիրն են, ու հիմա հատկապես շատ ընդգծվում է հարցը, թե երեխաները ինչ պետք է սովորեն դպրոցում և ինչ հմտություններով պետք է դուրս գան դպրոցից։
Մեր ընկալումը այն է, որ երեխաները դպրոցում պետք է ձեռք բերեն բարեկեցիկ կյանքով ապրելու համար անհրաժեշտ հմտություններ, բայց սրանով էլ խնդիրը չի լուծվում, ժամանակակից աշխարհը շատ է փոխվում, աշխատաշուկան է փոխվում, և այստեղ էլ մենք պետք է կարողանանք ճկուն լինենք, որպեսզի ճիշտ արձագանքենք իրավիճակին: Մենք պետք է կրթական համակարգը բարեփոխենք այնպես, որ մեր երեխաներին կյանքի փոփոխություններին ադապտացվելու հնարավորություն տանք։ Խելացին նա է, ով ունի ադապտացվելու ընդունակություն, որովհետև կյանքը փոխվում է և եթե մենք չենք արձագանքում, ու ի վիճակի չենք կյանքի փոփոխություններին արձագանքելու, մնում ենք նույն կետում»,- նշել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը․ Զախարովան՝ Փաշինյանին
Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են։ Դուք կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներին լապշա կախել։ Հավաք...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...
Փաշինյանը միակը չէր․ Բիշքեկում ևս երեք երկրի ղեկավարներ չխոսեցին ռուսերեն
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ+) ընդլայնված ձևաչափի նիստի ընթացքո...