Ռազմական

ԵՄ-ն զգուշացնում է՝ Ուկրաինային վատթարագույն ձմեռն է սպասվում

ԵՄ-ն զգուշացնում է՝ Ուկրաինային վատթարագույն ձմեռն է սպասվում

Առաջիկա ձմեռը կարող է հակամարտության ողջ ընթացքում վատթարագույնը դառնալ Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:


«Մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք ավելի շատ օգնել Ուկրաինային` նախապատրաստելով ձմռանը, որը կարող է վատթարագույնը լինել»,– ասել է նա լրագրողներին Իռլանդիայում ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ:


Ավելի վաղ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն ասել է, որ ձմռանը տարածաշրջանում հավանաբար ջեռուցում և էլեկտրականություն չի լինի: Միևնույն ժամանակ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը չի բացառել ուկրաինական էներգետիկ օբյեկտների նոր խափանումները: Նա նշել է, որ էներգետիկ համակարգից է ամեն ինչ կախված՝ ջերմություն, ջուր, լույս, լոգիստիկա, տնտեսություն։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթնաժողովից հետո ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքների և նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներին ի պատասխան՝ ռուսական բանակին հանձնարարվել է պատրաստվել ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ զանգվածային հարվածների։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250