Քաղաքականություն

Գագիկ Խաչատրյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկվել ՄԻԵԴ․ պաշտպաններ

Գագիկ Խաչատրյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկվել ՄԻԵԴ․ պաշտպաններ

Գագիկ Խաչատրյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկվել ՄԻԵԴ. նա ֆունկցիոնալության 66% կորուստ ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Արա Ղազարյանը։


Արա Ղազարյանի փոխանցմամբ՝ հրատապ միջոցով պահանջել են ազատել Խաչատրյանին կալանքից, դադարեցնել արատավոր պրակտիկան՝ տանել քննչական մարմին, հիվանդանոց, այնուհետև տուն և դատարան:


«Դուք այս մասին չգիտեք, բայց արդեն մի քանի տարի սա շարունակվում է, ընտանիքը չէր ուզում սա հրապարակել»,- ասում է Արա Ղազարյանը և հավելում, որ երրորդ պահանջն էլ վերաբերում է նրան, որ թույլ տան Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա և բուժում ստանա, քանի որ նման բժշկական ցուցում կա արդեն 7 տարի՝ 2019 թ․-ից սկսած»,- նշել է նա։



Հիշեցնենք՝  Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, 2026թ. սեպտեմբերի 2-ին որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորել։


Քննչական կոմիտեն 2026թ. սեպտեմբերի 1-ին հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250