ԵՄ–ում կրկին դեմ են արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ վիզային նոր սահմանափակումներին
Եվրամիության մի քանի երկրներ չեն աջակցել Եվրահանձնաժողովի՝ Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցների նկատմամբ վիզային նոր սահմանափակումներ սահմանելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է Իռլանդիայում ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, սակայն որոշ երկրներ շարունակում են դեմ լինել առաջարկվող սահմանափակումներին։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են նաև Ռուսաստանի սուվերեն ակտիվների բռնագրավման հնարավորությունը, սակայն այս հարցում ևս համաձայնության չեն հասել։
Ռուսաստանի նկատմամբ վիզային նոր սահմանափակումներ սահմանելու նախաձեռնությունը նախկինում ևս քննարկվել էր ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախապատրաստման ժամանակ, սակայն անդամ երկրները չէին աջակցել առաջարկին։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Պուտին
Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը սկսեց փոխվել այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրե...
Եթե պետք չէ՝ վաղն իսկ կհեռանանք․ Պուտինը՝ Գյումրիի բազայի մասին
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագիրը պետք է որոշի հայկական կողմը։ Եթե Հայաստանը համարի, որ այդ ռ...
Գերմանիան Ռուսաստանին մեղադրում է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ
Գերմանիան պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգ-Հալլե օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Այս մասին հա...