Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Պուտին
Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը սկսեց փոխվել այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթը և ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ամեն ինչ սկսվեց Ղարաբաղի խնդրից։ Հայաստանի ղեկավարությունը, անձամբ վարչապետը, Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթը և ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այդ պահից այս հարցում մեր դիրքորոշումը շատ երկիմաստ դարձավ։ Մենք ի՞նչ կարող էինք անել՝ միջամտե՞լ Ադրբեջանի ներքին գործերին»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ արևմտյան երկրները ևս Ղարաբաղը համարում էին Ադրբեջանի մաս՝ միաժամանակ խոսելով այնտեղ բնակվող հայերի իրավունքների և շահերի պաշտպանության մասին։
«Ես ասում էի՝ դուք ոչինչ չեք ապահովի, մարդիկ պարզապես կհեռանան, և վերջ։ Չնայած նախագահ Ալիևն այդ մարդկանց ոչ մի վատ բան չէր անի, կփորձեր ապահովել նրանց շահերը, միևնույն է՝ նրանք չէին մնա։ Այդպես էլ եղավ»,- հայտարարել է Պուտինը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցած իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելը դժվար է։
Պուտինը միաժամանակ նշել է, որ ստեղծված իրավիճակում հնարավորություններ էլ կան՝ «շրջել էջը», առաջ շարժվել առանց հակամարտությունների, բացել ենթակառուցվածքներն ու սահմանները և տնտեսական նոր հնարավորություններ ստեղծել։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Եթե պետք չէ՝ վաղն իսկ կհեռանանք․ Պուտինը՝ Գյումրիի բազայի մասին
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագիրը պետք է որոշի հայկական կողմը։ Եթե Հայաստանը համարի, որ այդ ռ...
Հայաստանը կարող է կորցնել արտոնյալ մուտքը ռուսական շուկա․ որ ոլորտներն են ռիսկի տակ
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն ամենից շատ կազդի երկրից ալկոհոլի, ծաղիկների և ձկան արտահանման վրա, քանի որ տեղական արտադրող...
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության համար հանրային կոմիտե է ստեղծվել
Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավո...