Սպորտ

«Արարատ-Արմենիան» նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր

«Արարատ-Արմենիան» նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր
«Արարատ-Արմենիան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում: Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը 1:0 հաշվով հաղթեց…

«Արարատ-Արմենիան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում:

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը 1:0 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային», որի դեմ առաջին հանդիպումն ավարտել էր 1:1 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված ժամանակի 8-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։

«Արարատ-Արմենիան» առաջին անգամ է նվաճում եվրագավաթների հիմնական փուլի ուղեգիր: Վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգա էր տեղափոխվել Չեմպիոնների լիգայից, որի որակավորման երրորդ փուլում պարտվել էր Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին» (2:1, 0:2): Գլխավոր եվրագավաթի որակավորման նախորդ երկու փուլերում երևանյան ակումբը պայքարից դուրս էր թողել Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3) ու իռլանդական «Շեմրոք Ռովերսին» (2:0, 1:2)` ապահովելով առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

«Ունիվերսիտատեա Կրայովան» ևս եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայից, որի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել բելառուսական «Վիտեբսկին», իսկ հաջորդ փուլում պարտվել է Բուլղարիայի չեմպիոն Սոֆիայի «Լևսկիին» ու տեղափոխվել Եվրոպա լիգա: Նախորդ փուլում ռումինական ակումբը երկու խաղերի արդյունքում հաղթել էր ֆիննական «Կուպսին» (1:1, 2:1):

Եվրոպա լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում «Արարատ-Արմենիա» (Հայաստան) – «Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա)՝ 1:0 (առաջին հանդիպում` 1:1) Սանդրո Լիմա, 90+8

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250