Քաղաքականություն Կարևոր

«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան

«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրանաշենի կարգավիճակի և այն Ադրբեջանին փոխանցելու մասին հարցին։ Նա նշել է, որ «ՀՀ…

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրանաշենի կարգավիճակի և այն Ադրբեջանին փոխանցելու մասին  հարցին։



Նա նշել է, որ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության բնակավայր է և ընդգրկված է Արարատի մարզի Արարատ համայնքի կազմում։



Մելոյանի խոսքով՝ անգամ 2021 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով Տիգրանաշենը ներառվել է Արարատ խոշորացված համայնքի կազմում։



«Այսինքն՝ այս իշխանությունն օրենսդրորեն ճանաչել է Տիգրանաշենը որպես Հայաստանի Հանրապետության տարածքի անբաժանելի մաս»,- գրել է նա։



Սահմանադրագետը նաև նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ Տիգրանաշենում գործել է 13/50 ընտրատեղամասը, իսկ բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների տրամադրած փաստաթղթեր, այդ թվում՝ սեփականության վկայականներ։



Մելոյանը հղում է արել նաև ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածին՝ պնդելով, որ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը պետք է լուծվեն հանրաքվեի միջոցով։



«Հետևաբար, առանց համապետական հանրաքվեի, Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»,- գրել է Մելոյանը՝ պնդելով, որ առանց հանրաքվեի նման քայլը կլինի հակաիրավական և հակասահմանադրական։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250