«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության դաս է հատկապես գերիների հարցով հիմնական պատասխանատուի՝ իշխանության համար»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։
Նա անդրադարձել է աշխարհահռչակ տնտեսագետ, փիլիսոփա և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբի որոշմանը՝ հրաժարվել Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալու հրավերից։
«Նասիմ Թալեբը լիբանանա-ամերիկացի փիլիսոփա, գրող և ռիսկերի վերլուծաբան է։ Նա հայտնի է անորոշության, հավանականության և «Սև կարապ» գաղափարի վերաբերյալ իր աշխատություններով։ Նրա գրքերը մեծ ազդեցություն են ունեցել տնտեսագիտության, ֆինանսների և որոշումների կայացման ոլորտներում»,-հիշեցրել է Մելոյանը:
Ավելի վաղ Թալեբը X-ի իր էջում գրել էր, որ իրեն հրավիրել են Ադրբեջան դասախոսության, սակայն ինքը հրաժարվել է։
«Ինձ խնդրեցին գնալ Ադրբեջան՝ դասախոսության։ Ես մերժեցի. նրանք զգալիորեն բարձրացրին իրենց առաջարկը՝ չհասկանալով իմ էթիկան, կարծելով, թե դա տարբերություն կստեղծի։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է»,- գրել էր նա։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը՝ գործարար, բարերար և Արցախի նախկին պետնախարար, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Լաչինի միջանցքով անցնելիս։ Նա այժմ գտնվում է Ադրբեջանում կալանքի տակ։
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Ալիկ Ալեքսանյանի կալանքը
«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին...