Ռազմական

Իսրայելը Թուրքիային չի զգուշացրել Սիրիայում հարվածների մասին

Իսրայելը Թուրքիային չի զգուշացրել Սիրիայում հարվածների մասին
Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը նախապես չի տեղեկացրել Թուրքիային Սիրիայի հյուսիսում գտնվող Էբու Զուհուր ռազական ավիաբազային հասցված…

Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը նախապես չի տեղեկացրել Թուրքիային Սիրիայի հյուսիսում գտնվող Էբու Զուհուր ռազական ավիաբազային հասցված հարվածների մասին։ Ըստ դեսպանի՝ իսրայելական կործանիչները նկատվել են Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանին մոտ գտնվող շրջաններում, սակայն «ողջախոհ մոտեցման շնորհիվ» հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հետագա սրումից։


Բարաքն ընդգծել է, որ տեղի ունեցած միջադեպը վկայում է Թուրքիայի, Իսրայելի և Սիրիայի միջև ուղիղ հաղորդակցության և բախումների կանխարգելման մեխանիզմի անհրաժեշտության մասին։ Ներկայումս Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է նմանատիպ նոր մեխանիզմի ստեղծման ուղղությամբ՝ ապագայում հնարավոր թյուրիմացություններից խուսափելու և տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Ըստ դեսպանի՝ Իսրայելի այս գործողությունը կարող էր պայմանավորված լինել այն ընկալմամբ, թե Թուրքիան պատրաստվում է մեծացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։


Հիշեցնենք, որ իսրայելական օդուժը 8 հարված էր հասցրել Իդլիբի արևելքում գտնվող և լքված վիճակում գտնվող Էբու Զուհուր ռազմական ավիաբազային։ Թիրախավորվել էին թռիչքուղին և ևս մի կառույց։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250