Քաղաքականություն

Թեժ իրավիճակ ԱԺ-ում․ Ղազարյանի ելույթից հետո ՔՊ-ն դուրս եկավ դահլիճից հարց պարզելու

Թեժ իրավիճակ ԱԺ-ում․ Ղազարյանի ելույթից հետո ՔՊ-ն դուրս եկավ դահլիճից հարց պարզելու
ԱԺ-ում թեժ իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։Ղազարյանը ՔՊ-ականներին մեղադրեց զինվորների թեման «սրիկայաբար շահարկելու» մեջ։Ելույթից հետո ԱԺ…

ԱԺ-ում թեժ իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։



Ղազարյանը ՔՊ-ականներին մեղադրեց զինվորների թեման «սրիկայաբար շահարկելու» մեջ։




Ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը Ղազարյանին նախազգուշացրեց ոչ կոռեկտ պահվածքի համար։




«Նախազգուշացում՝ ոչ կոռեկտ պահվածքի պատճառով։ Նման պահվածքից հետո, եթե չինքնակարգավորվեք, ձեզ դուրս կշպրտեն այս դահլիճից»,- ասել է Կոնջորյանը։



«Չափավորեք, թե չէ կչափավորեն, որ էլ չի կարող դուրս գալ չափերից»,- ասել է նա դիմելով Նարեկ Կարապետյանին:



Դրանից հետո ՔՊ խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։ Նրանց հետևից դուրս եկավ նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։


Լրագրողները նկատել էին նրանց վիճաբանությունը, սակայն հարց լուծելը բռունցքների չհասավ:



Ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամյանը լրագրողներին ուղղորդեց վեճի վերաբերյալ հարցեր ուղղել Սիսակ Գաբրիելյանին։




Ապա նիստերի դահլիճ վերադառնալուց հետո Ռուբեն Ռուբինյանը դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝  ասելով․

«Հարգելի՛ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, մենք շատ համբերատար ենք։ 10 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է բարեկրթության սահմանը խախտվում ձեր կուսակցության կողմից»։




Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ խմբակցությունում նիստ է լինելու։



Ռուբինյանը նաև հորդորեց, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250