Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում մինչև 900 կմ խորությամբ նոր հարվածների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում մի շարք օբյեկտների ուղղությամբ իրականացված հեռահար հարվածների նոր արդյունքների մասին։
Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը հարվածել են Սամարայի մարզում գտնվող «Պրոգրես» ձեռնարկությանը, Նիժնի Նովգորոդի մարզի «Սավասլեյկա» ռազմական օդանավակայանին և Ուստ-Լուգայի շրջանում գտնվող նավթային օբյեկտին։
«Այսօր ունենք մեր հեռահար հարվածների նոր, նշանակալի արդյունքներ»,- հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Սամարայի մարզում խոցվել է «Ռոսկոսմոսի» կազմում գործող առանցքային ձեռնարկություններից մեկը՝ «Պրոգրես» հրթիռատիեզերական կենտրոնը, որը, մասնավորապես, զբաղվում է նաև էլեկտրոնիկայի արտադրությամբ։
Զելենսկին հայտնել է, որ հարվածի ժամանակ կիրառվել են ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ։ Ձեռնարկությունը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 900 կմ հեռավորության վրա։
Ուկրաինական հեռահար միջոցները հարվածել են նաև «Սավասլեյկա» ռազմական օդանավակայանին, որտեղ, ըստ Զելենսկու, տեղակայված են հրթիռակիր ինքնաթիռներ։ Օդանավակայանը Ուկրաինայից մոտ 700 կմ հեռավորության վրա է։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը հայտնել է Ուստ-Լուգայի շրջանում գտնվող նավթային օբյեկտի վնասման մասին։ Այն Ուկրաինայի սահմանից ավելի քան 800 կմ հեռավորության վրա է։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել գործողություններին մասնակցած ստորաբաժանումներին և նշել, որ Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածների ռազմավարությունը նպատակ ունի նվազեցնել երկրի ռազմական ներուժը։
«Խաղաղություն է պետք, և Ռուսաստանում դա պետք է տեսանելի լինի՝ կոնկրետ օբյեկտների կոնկրետ վնասներով»,- հայտարարել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը և Իրանին զգուշացրել հ...
Զապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել
Օգոստոսի 11-ի Զապորոժիեի արդյունաբերական տարածքին Ռուսաստանի բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է «Զապորոժստալ» ձեռնարկու...
2025-ին ԱՄՆ ռազմական գործողությունների հետևանքով 153 խաղաղ բնակիչ է զոհվել․ ԱՄՆ ՊՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ 2025 թվականին ամերիկյան ռազմական գործողությունների հետևանքով...
Հրադադարից հետո իսրայելական ուժերը սպանել են ավելի քան 1200 պաղեստինցու․ ՄԱԿ
2025 թվականի հոկտեմբերին հրադադարի հաստատումից հետո Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական ուժերի գո...