Հասարակություն

Ուժեղ քամին Երևանում և մարզերում վնասներ է պատճառել․ տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ և ավտոմեքենաներ

Ուժեղ քամին Երևանում և մարզերում վնասներ է պատճառել․ տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ և ավտոմեքենաներ
Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական…

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։


Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։


Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։


Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

14_13-_x726-quality(90).jpg 164.71 KB

Դեպքերի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250