Քաղաքականություն

Վրաստանը պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ. Սաակաշվիլի

 Վրաստանը պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի իշխանությունները, իր պնդմամբ, պատրաստվում են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Այս մասին նա գրել է…

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի իշխանությունները, իր պնդմամբ, պատրաստվում են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերում։


«Նրանք ծրագրում են համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և ստեղծել հակաարևմտյան դաշինք, ինչպես նաև ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Ցխինվալիի իշխանությունների հետ»,- գրել է Սաակաշվիլին։


Նրա պնդմամբ՝ Վրաստանը նաև կարող է չեզոքության մասին հռչակագիր ընդունել։


Օգոստոսի 13-ին Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության հանձնաժողովի նախագահ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Իրակլի Քադագիշվիլին հայտարարել էր, որ ռուսատյացության դրսևորումները Մոսկվայի և Թբիլիսիի միջև առճակատման վտանգ են ստեղծում, ինչից Վրաստանը կարող է լրջորեն տուժել։


Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ վրաց և ռուս ժողովուրդները չպետք է թույլ տան, որ երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունները վերածվեն ժողովուրդների միջև թշնամանքի։


Միևնույն ժամանակ Կոբախիձեն նախկինում խոսել էր նաև ներկայիս պայմաններում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման անհնարինության մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250