Դանա Ուայթը կանխել է Արման Ծառուկյանի և Ռուֆիի հնարավոր բախումը
UFC-ի նախագահ Դանա Ուայթը միջամտել է Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտին՝ թույլ չտալով, որ իրավիճակը լարվի։ Այս մասին գրում է MMA Fighting-ը։
Ուրբաթ UFC-ն անցկացրել է սեպտեմբերին կայանալիք UFC 331 մրցաշարին նվիրված առաջին մամուլի ասուլիսը։ Մրցաշարի գլխավոր մենամարտում թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական ռևանշում կհանդիպեն Ջոշուա Վանն ու Ալեշանդրե Պանտոժան։
Երեկոյի երկրորդ գլխավոր մենամարտում թեթև քաշայիններ Արման Ծառուկյանն ու Մաուրիսիո Ռուֆին կպայքարեն չեմպիոնական գոտու հավակնորդ դառնալու համար։
Մամուլի ասուլիսից հետո Ծառուկյանն ու Ռուֆին առաջին անգամ դեմ առ դեմ են կանգնել։ Երբ Ռուֆին բռունցքն առաջ է պարզել, իսկ Ծառուկյանը սկսել է մոտենալ նրան, Դանա Ուայթն անմիջապես միջամտել է, և մարզիկներին հեռացրել են միմյանցից՝ հնարավոր միջադեպից խուսափելու համար։
MMA Fighting-ը հիշեցնում է, որ նախորդ տարի UFC Qatar մրցաշարից առաջ Ծառուկյանը հայացքների մենամարտի ժամանակ գլխով հարվածել էր Դեն Հուկերին։
Լարված է անցել նաև Ջոշուա Վանի և Ալեշանդրե Պանտոժայի հայացքների մենամարտը։ Նրանք վիճել էին դեռ մամուլի ասուլիսի ընթացքում, իսկ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ իրավիճակը կրկին սրվել է։
UFC 331 մրցաշարը կկայանա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսի Crypto.com Arena-ում։
Նմանատիպ հոդվածներ
Մեսսին՝ հոր մահից հետո․ Չգիտեմ՝ դեռ որքան կշարունակեմ խաղալ
Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ինստագրամյան իր էջում ծավալուն և հուզիչ գրառում է կատար...
Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բաքվում անցկացված աշխարհի Մ17 առաջնությանը մասնակցած Հայաստանի հունահռոմեական...
«Հայկական դրոշով հաղթական շրջանը հպարտության պահ էր»․ Ջանես Նազարյան
Աշխարհի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանը, ամփոփելով մրցելույթը, նշել է, որ լարվածությունը պայմանավորված էր ոչ թե մրցավայր...
Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում
Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հա...