Քաղաքականություն

Իշխանությունը թշնամի է հռչակել սեփական ժողովրդին. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը թշնամի է հռչակել սեփական ժողովրդին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․«Բարեկիրթ» ԱԺ-ի անդին քաղաքական բանտարկյալներն են, որոնց իշխանությունը տարաբնույթ հոդվածների տակ է մտցնում, քննչականներ, դատախազություններ, դատարաննե�…

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․


«Բարեկիրթ» ԱԺ-ի անդին քաղաքական բանտարկյալներն են, որոնց իշխանությունը տարաբնույթ հոդվածների տակ է մտցնում, քննչականներ, դատախազություններ, դատարաններ ու բերդեր «ուղեկցում», խլում ունեցվածքը, ճնշումների և հոգեբանական հարձակումների ենթարկում։


Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին։


Գործող ռեժիմն իր առաջ խնդիր է դրել՝ ամենատարբեր ճանապարհներով ու միջոցներով լռեցնել բոլոր նրանց, ովքեր կհիշեցնեն իր հրեշավոր էությունն ու հանցագործությունները, որոնք ճակատագրական հետևանք են թողել հայ ժողովրդի պատմության վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250