ՆԱՏՕ-ի երկրները կրճատել են Ուկրաինայի համար զենքի գնման ֆինանսավորումը
ՆԱՏՕ-ի երկրները PURL (Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ) ծրագրի գործողության մեկ տարվա ընթացքում Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացրել են 6,3 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։Ծրագիրը Կիևին հնարավորություն է տալիս, մասնավորապես, ստանալ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ։ Ուկրաինական կողմի հաշվարկներով՝ ծրագրի շրջանակում տարեկան անհրաժեշտ է 12-18 մլրդ դոլար՝ ամսական 1-1,5 մլրդ դոլար։
Այսպիսով, փաստացի հատկացված գումարը երկու-երեք անգամ պակաս է գնահատված տարեկան պահանջարկից։
PURL ծրագիրը նախաձեռնվել է 2025 թվականի հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից։ Այն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հնարավորություն է տալիս ԱՄՆ-ի պաշարներից սպառազինություն գնել Ուկրաինայի համար։ Ծրագրին եվրոպական երկրներից բացի մասնակցում են նաև Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան։
Եվրոպական երկրներից ամենամեծ հատկացումները կատարել են Նորվեգիան՝ 1,26 մլրդ դոլար, Նիդեռլանդները՝ 1,16 մլրդ դոլար, և Գերմանիան՝ 900 մլն դոլար։ Մեծ Բրիտանիան հատկացրել է 205 մլն դոլար։
Ֆրանսիան և Իտալիան չեն մասնակցել ծրագրին՝ չցանկանալով ֆինանսավորել արտասահմանյան սպառազինության գնումները։
Ըստ աղբյուրի՝ 2026 թվականին PURL-ի մասնակիցների ֆինանսական հատկացումները նվազել են։ 2025 թվականի հուլիս-դեկտեմբերին դրանք կազմել են 4,8 մլրդ դոլար, իսկ 2026 թվականի հունվար-հուլիսին՝ շուրջ 2 մլրդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Հորմուզի նեղուցը «շատ շուտով» հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։...