Սպորտ

Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 հավաստագիր է ստացել

Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 հավաստագիր է ստացել
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի չորս հավաստագիր է ստացել՝ ակումբային և միջազգային կարիերայի ընթացքում գրանցած ցուցանիշների համար։26-ամյա…

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի չորս հավաստագիր է ստացել՝ ակումբային և միջազգային կարիերայի ընթացքում գրանցած ցուցանիշների համար։


26-ամյա ֆուտբոլիստին հավաստագրերը հանձնել են «Էթիհադ» մարզադաշտում՝ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։


Հալանդի առաջին ռեկորդը վերաբերում է Չեմպիոնների լիգայի մեկ խաղում խփած գոլերի քանակին։ 2023 թվականի մարտին «ՌԲ Լայպցիգի» դեմ 7:0 հաշվով հաղթանակում նա դարձել էր հինգ գոլի հեղինակ։ Այս ռեկորդը Հալանդը կիսում է Լիոնել Մեսսիի և Լուիս Ադրիանոյի հետ։


Երկրորդ հավաստագիրը նորվեգացին ստացել է Ազգերի լիգայի պատմության լավագույն ռմբարկու լինելու համար։ Նա մրցաշարում խփել է 19 գոլ՝ չորսով գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուին և Ալեքսանդր Միտրովիչին։


Հալանդը նաև Գինեսի ռեկորդակիր է Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։ 2022/23 մրցաշրջանում նա 36 գոլ է հեղինակել՝ գերազանցելով Էնդի Քոուլի և Ալան Շիրերի նախկին ցուցանիշը՝ 34 գոլ։


Չորրորդ ռեկորդը Պրեմիեր լիգայում 100 գոլի սահմանագծին ամենաարագ հասնելն է։ Հալանդն իր 100-րդ գոլը խփել է առաջնությունում անցկացրած 111-րդ խաղում՝ Ալան Շիրերի ցուցանիշը գերազանցելով 13 հանդիպումով։


Հալանդը նաև հայտնվել է «Guinness World Records Football Edition 2027»-ի շապիկին։


Նորվեգացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 198 խաղում խփել է 162 գոլ, իսկ ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 55 խաղում 62 գոլով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250