Վայոց ձորում ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից
Օգոստոսի 15-ին՝ ժամը 04։49-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կմ-ին «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ մոտ 5 մ, և հայտնվել մոտակա ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել
Երևանում, այսօր՝ օգոստոսի 11–ին, Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր լուսավորիչ եկեղեցու դիմաց, 67 համարի ավտոբուսում վատացել...
Խոշոր ավտովթար Կապանում․ 7 մարդ հոսպիտալացվել է
Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎ...
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային...
Երկու երեխաների հետ ընտանիքն արգելափակվել է Ջուխտակ վանքի ճանապարհին․ փրկարարները օգնության են հասել
Օգոստոսի 11-ին՝ ժամը 18։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխան...