Հասարակություն

Ռոնալդուն և Ջորջինան ամուսնական պայմանագիր են կնքել․ հայտնի են մանրամասները

Ռոնալդուն և Ջորջինան ամուսնական պայմանագիր են կնքել․ հայտնի են մանրամասները
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և մոդել Ջորջինա Ռոդրիգեսն օգոստոսի 10-ին՝ պսակադրության արարողությունից մեկ օր առաջ, ամուսնական…

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և մոդել Ջորջինա Ռոդրիգեսն օգոստոսի 10-ին՝ պսակադրության արարողությունից մեկ օր առաջ, ամուսնական պայմանագիր են կնքել։


Ինչպես հաղորդում է պորտուգալական Jornal de Notícias պարբերականը, փաստաթուղթը հստակեցնում է նորապսակների գույքային կարգավիճակը․ նրանք ընտրել են ունեցվածքի տարանջատման տարբերակը։


Աղբյուրի տեղեկություններով՝ պայմանագրի համաձայն ամուսիններից յուրաքանչյուրը միանձնյա տնօրինելու է այն ակտիվները, որոնք ունեցել է մինչև ամուսնությունը, ինչպես նաև այն ամենը, ինչ ձեռք կբերի դրանից հետո։ Եթե Ռոնալդուն և Ջորջինան որևէ գույք գնեն համատեղ, ապա այն հավասարապես կպատկանի երկուսին էլ։


Պարբերականի տրամադրության տակ հայտնված ամուսնության վկայականի համաձայն՝ զույգը մշտական բնակություն է հաստատել Էր Ռիյադում։ Բացի այդ, ընդգծվում է, որ ամուսնությունից հետո կողմերից ոչ մեկը չի փոխել իր ազգանունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250