Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից
Թուրքիան հուլիսին կրճատել է Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներից նավթի գնումները և նախատեսում է օգոստոսին էլ ավելի նվազեցնել մատակարարումների ծավալը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Նշվում է, որ այս քայլը հաջորդել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, որոնք խաթարել են Ռուսաստանի սևծովյան տերմինալներից նավթի արտահանումը։
Հուլիսին Ուկրաինան ակտիվացրել է հարձակումները, ինչի հետևանքով Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (CPC) տերմինալից արտահանումը մեկ շաբաթով դադարեցվել է, իսկ Նովոռոսիյսկի նավահանգստում բեռնման աշխատանքներն իրականացվել են անկայուն ռեժիմով։ Արդյունքում հուլիսին բեռնված նավթի ծավալը նվազել է մոտ 20 տոկոսով։
Թուրքիան, որը CPC Blend, ղազախական KEBCO և ռուսական Urals տեսակի նավթի հիմնական գնորդներից է, հուլիսին ռուսական նավահանգիստներից ստացել է շուրջ 900 հազար տոննա նավթ՝ հունիսի 1,2 մլն տոննայի դիմաց։
Սպասվում է, որ օգոստոսին ռուսական սևծովյան նավահանգիստներից Թուրքիա կմատակարարվի ընդամենը շուրջ 200 հազար տոննա նավթ։ Ղազախական KEBCO նավթի տեղափոխման համար նախատեսվում է օգտագործել երկու լցանավ։
Ներկայում CPC Blend կամ Urals տեսակի նավթ Թուրքիա մատակարարելու ծրագրեր չկան։
Միաժամանակ Թուրքիան դիվերսիֆիկացնում է նավթի մատակարարման աղբյուրները՝ նավթ ներկրելով նաև Բրազիլիայից և Գայանայից։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Հորմուզի նեղուցը «շատ շուտով» հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։...