Հեղեղումը խափանել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի աշխատանքը
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը նախազգուշացրել է աշխատանքի խափանումների մասին՝ օդանավակայանի տարածքում խողովակի արտահոսքի հետևանքով առաջացած հեղեղման պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ջրի կուտակման պատճառով սահմանափակվել է մուտքը 2-րդ և 3-րդ տերմինալներ։ Նշված տերմինալներ մեկնող կամ այնտեղից հեռացող ուղևորները ներկայում չեն կարող օգտվել ավտոմոբիլային ճանապարհներից։
Օդանավակայանը ուղևորներին խորհուրդ է տվել օգտվել երկաթուղուց և մետրոյից ու հնարավորության դեպքում խուսափել ավտոմեքենաներով Հիթրոու մեկնելուց։
«Մեր թիմերն աշխատում են իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ։ Հայցում ենք ներողամտություն պատճառված անհարմարությունների համար»,- հայտարարել է օդանավակայանի ներկայացուցիչը։
Հիթրոուից հայտնել են նաև, որ արտահոսքը մեկուսացվել է, իսկ վերանորոգման աշխատանքները շարունակվում են։
Խափանումը տեղի է ունեցել դպրոցական արձակուրդների շրջանում, որը Հիթրոուի համար տարվա ամենածանրաբեռնված ժամանակահատվածներից է։
Օդանավակայանի տվյալներով՝ հուլիսի 19-ը տարվա ամենածանրաբեռնված օրն է եղել․ այդ օրը Հիթրոուով անցել է շուրջ 267 հազար ուղևոր։
Նմանատիպ հոդվածներ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսվածից շուտ․ քաղաքապետարան
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ: Այդ մասին հայտնում է Երևանի ք...
Դոլարը, եվրոն և ռուբլին էժանացել են, ոսկին՝ թանկացել
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի փոխարժե...
2026-ի օգոստոսը կարող է դառնալ ամենատաք օգոստոսը․ Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.«2026 թվականի օգոստոսը կարող է...
Առգրավվել է շուրջ 1,2 մլրդ դրամի թմրամիջոց․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությու...