Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանը» վերցրեց ԵՄ ինտեգրման հանձնաժողովը․ ԱԺ-ում բաշխվեցին 12 մշտական հանձնաժողովները

«Ուժեղ Հայաստանը» վերցրեց ԵՄ ինտեգրման հանձնաժողովը․ ԱԺ-ում բաշխվեցին 12 մշտական հանձնաժողովները
9-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվող 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները կբաշխվեն խմբակցությունների միջև։Ըստ ներկայացված բաշխման՝ հանձնաժողովներից 8-ի նախագահներին կառաջադրի…


9-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվող 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները կբաշխվեն խմբակցությունների միջև։



Ըստ ներկայացված բաշխման՝ հանձնաժողովներից 8-ի նախագահներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստանը», իսկ 1-ինը՝ «Հայաստան» խմբակցությունը։



Մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոնների դեպքում բաշխումը հետևյալն է՝ 7-ը՝ ՔՊ-ին, 4-ը՝ «Ուժեղ Հայաստանին», 1-ը՝ «Հայաստան» խմբակցությանը։



ՔՊ-ն իր ղեկավար կազմի ներկայացուցիչներին առաջադրել է մի շարք հանձնաժողովների ղեկավար պաշտոններում։



Արուսյակ Մանավազյանը ներկայացրեց  «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության ղեկավարվող հանձնաժողովները՝

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով 


պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով,


արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով


 տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով


գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով


առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով



ՔՊ-ին կվերապահվեն նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարումները։ 




Նարեկ Կարապետյանը հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարվող հանձնաժողովները՝

ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով


տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով



գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովը


գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով


«Ուժեղ Հայաստան» խմբակցությանը կվերապահվի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը։




«Հայաստան» խմբակցությանը կվերապահվի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:




Ընդհանուր բաշխմամբ՝ 12 հանձնաժողովներից 8-ը կղեկավարի ՔՊ-ն, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանը», իսկ 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250