Քաղաքականություն

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հուլիս-օգոստոսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝Սերգեյ Առաքելյանը…

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հուլիս-օգոստոսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

 Մասնավորապես՝

Սերգեյ Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:


Դավիթ Զիլֆիմյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:


Ալիկ Ստեփանյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:


Հայկ Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից:


Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Մուսոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:


Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Դավիթ Մուրադյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:


Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սերոբ Կիրակոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:


 Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Գևորգ Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:


Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հրաչյա Թորոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:


Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ռոբերտ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Արարատի մարզի դատախազության դատախազ Ռիմա Ասոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:


Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարեն Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:


Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:


 Էդուարդ Անդրեասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:


Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Նարեկ Բարեկյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:


Յուրիկ Սարգսյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:


Վաչե Մխիթարյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250