Այլ

19:00 Լուրերը մեկ տողով. Ավազակային հարձակումը բացահայտվել է. Վրաստանը մոտենում է «ճակատագրական ավարտին»

19:00 Լուրերը մեկ տողով. Ավազակային հարձակումը բացահայտվել է. Վրաստանը մոտենում է «ճակատագրական ավարտին»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Երևանում ոստիկանությունը բացահայտել է օգոստոսի 3-ին կայարանի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակումը և ձերբակալել 39-ամյա կասկածյալին։•Փողերի լվացման…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Երևանում ոստիկանությունը բացահայտել է օգոստոսի 3-ին կայարանի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակումը և ձերբակալել 39-ամյա կասկածյալին։

•Փողերի լվացման և հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող Ալեքսան Ալեքսանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

•Ազգային ժողովում պատգամավորն ընդդիմությանը մեղադրեց ադրբեջանական քարոզչական թեզերը Հայաստանի քաղաքական օրակարգ բերելու մեջ։

•Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկիրը կանգնած է ճգնաժամի առջև, և կոչ է արել հասարակությանն ու ընդդիմությանը ակտիվացնել դիմադրությունը։ Նրա խոսքով երկիրը  մոտենում է «ճակատագրական ավարտին»: 

•Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Անդրաշ Բակային։

•Ֆրանսիայի «Գրավլին» ատոմակայանը մեդուզաների զանգվածային կուտակման պատճառով ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել մի քանի էներգաբլոկի աշխատանքը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250