«Այս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել կոնֆլիկտի մեջ»․ Չախոյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը ԱԺ-ում անդրադարձել է ընդդիմության այն քննադատությանը, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջն է։
Չախոյանը հիշեցրել է, որ 2020 թվականի հուլիսի 5-ի դրությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում էր նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։
«Ո՞ւր էր այդ ժամանակ Ալիևը։ Այդ ժամանակ անգամ 44-օրյա պատերազմն էլ չէր եղել, որ գայիք մատի փաթաթան սարքեիք, թե Ալիևը պահանջում է նոր Սահմանադրություն»,- ասել է պատգամավորը։
Չախոյանի խոսքով՝ իրական պատճառը, թե ինչու է ընդդիմությունը պայքարում Սահմանադրության փոփոխության և նոր Սահմանադրության դեմ, այլ է։
«Աշխարհաքաղաքական կենտրոնից՝ կայսրությունից, ուղիղ հրահանգ է իջեցվել ձեզ՝ նոր Սահմանադրության դեմ պայքարելու»,- հայտարարել է նա։
Պատգամավորը պնդել է, որ գործող Սահմանադրությունը բխում է այդ կենտրոնի շահերից և վտանգ է ստեղծում Հայաստանի պետականության համար։
«Այս Սահմանադրությունը, որը գործում է ՀՀ-ում, բացառապես այդ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերից է բխում։ Ու սա ական է՝ ՀՀ-ի պետականության հիմքերի տակ դրված, մի պարզ պատճառով, որովհետև այս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը»,- ասել է Չախոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Եթե գազի գինը բարձրանա, ՌԴ-ի հետ բարեկամաբար կխոսենք. Խանդանյան
Եթե գազի սակագնի բարձրացման հարց առաջանա, Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ այդ հարցը կքննարկեն բարեկամաբար։ Այս...
Հայաստանը Վրաստանից 195 հազար դոլարի կարտոֆիլ է ներմուծել
2026 թվականի առաջին կեսին Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կտրուկ նվազել է։ Երկիրը հունվար-հունիս ամիսներին արտահանել է 1...
Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել
Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման համաձայն՝ Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է էլեկտրոմոբիլների 5,000 միավորի...