ԱԺ-ում սեղաններին հարվածելու հերթը ՔՊ-ինն էր․ «Կաթողիկոս» բառից հետո
ԱԺ-ում հերթական լարված ու աղմկոտ իրավիճակը ստեղծվեց «Կաթողիկոս» և «Կտրիճ Ներսիսյան» ձևակերպումների շուրջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ, երբ նա արտաբերեց «Կաթողիկոս» բառը, ՔՊ-ական պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին՝ փաստացի կրկնելով ընդդիմադիրների նախորդ օրվա վարքագիծը։
Վարդանյանը, նկատելով արձագանքը, շարունակեց նույն ձևակերպումը՝ կրկնելով, որ քննարկվում էր «Կաթողիկոսի հետ կապված հարցը»։ Դրան զուգահեռ ՔՊ-ականները շարունակում էին հարվածել սեղաններին, իսկ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին ծափահարել։
Այս իրավիճակը հաջորդեց նախորդ օրվա ԱԺ նիստում տեղի ունեցածին, երբ ՔՊ-ական պատգամավորների ելույթներում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին անվանում էին «Կտրիճ Ներսիսյան», ինչին ընդդիմադիրները արձագանքում էին սեղաններին հարվածելով։
Այդ ժամանակ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը զգուշացրել էր, որ նման պահվածքը կրկնվելու դեպքում ՔՊ-ն նույն կերպ կարձագանքի։
Այսօր, փաստացի, այդ հայտարարությունն իրագործվեց․ ընդդիմադիր պատգամավորի կողմից «Կաթողիկոս» ձևակերպումը հնչեցնելուց հետո ՔՊ-ականները սկսեցին հարվածել սեղաններին, իսկ ընդդիմադիրները՝ ծափահարել։
Ռուբինյանն արձագանքեց. «Էդպես եք ուզում՝ կլինի էդպես»:
Ռուբինյանը ստիպված էր միջամտել և կոչ անել պատգամավորներին դադարեցնել իրավիճակը՝ նշելով, որ պետք է մնալ կոռեկտության սահմաններում։
Հատկանշական է, որ քննարկվող հարցն իրականում Արուսյակ Ջուլհակյանի՝ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրման/ընտրության հարցն էր, սակայն քննարկումն աստիճանաբար տեղափոխվեց այլ հարթություն․ ելույթների կենտրոնում հայտնվեցին ոչ թե հանձնաժողովի աշխատանքը կամ թեկնածությունը, այլ «Կաթողիկոս» և «Կտրիճ Ներսիսյան» ձևակերպումները։
ԱԺ-ում երկու կողմերի միջև ձևավորվել է յուրօրինակ «փոխադարձ բոյկոտի» մեխանիզմ․ «Կտրիճ Ներսիսյան»՝ ընդդիմության սեղաններին հարվածներ, «Կաթողիկոս»՝ ՔՊ-ի սեղաններին հարվածներ։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
«Ուժեղ Հայաստանը» վերցրեց ԵՄ ինտեգրման հանձնաժողովը․ ԱԺ-ում բաշխվեցին 12 մշտական հանձնաժողովները
9-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվող 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները կբաշխվեն խմբակցությունների մ...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...