ԵՄ-ում մտահոգված են արագ ընդլայնման հնարավոր ռիսկերով
Եվրամիության մի շարք երկրներ դեմ են կառույցի արագ ընդլայնմանը՝ մտավախություն ունենալով, որ նոր անդամների ընդունումը կարող է «տրոյական ձի» դառնալ ԵՄ-ի համար։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով՝ չնայած ԵՄ ընդլայնմանը հրապարակային աջակցությանը՝ Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները դեմ են նոր անդամների արագ ընդունմանը։ Մտահոգությունն այն է, որ նոր անդամ երկրներում իշխանափոխությունից հետո այդ պետությունները կարող են խոչընդոտել կամ արգելափակել ԵՄ-ի առանցքային որոշումները։
Politico-ի զրուցակից դիվանագետներից մեկը նշել է, որ ընդլայնման գործընթացի երկարատև լինելը պայմանավորված է ապագա անդամների պատրաստվածությունը մանրամասն ստուգելու անհրաժեշտությամբ։
Միաժամանակ Եվրահանձնաժողովը նոր անդամների համար մշակում է թարմացված կանոններ, որոնք նախատեսվում է ԵՄ առաջնորդներին ներկայացնել հոկտեմբերի 15-ին՝ Եվրոպական խորհրդի նիստում։ Դրանք պետք է նվազեցնեն ընդլայնումից հետո որոշումների ընդունման և ռեսուրսների բաշխման հետ կապված ռիսկերը։
Նշվում է նաև, որ Հունգարիան դեռ չի հաստատել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցային բոլոր կլաստերների բացումը։
ԵՄ-ն վերջին 13 տարիներին նոր անդամ չի ընդունել։ Վերջին շրջանում կառույցի ներսում ակտիվացել են քննարկումները, թե որքանով է Եվրամիությունը պատրաստ նոր երկրների ընդունմանը և ինչ փոփոխություններ են անհրաժեշտ ընդլայնման գործընթացում։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից։ Գրում է «Փաստինֆո»-ն։ՆԳՆ...