Экономика

«Այս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել կոնֆլիկտի մեջ»․ Չախոյան

«Այս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել կոնֆլիկտի մեջ»․ Չախոյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը ԱԺ-ում անդրադարձել է ընդդիմության այն քննադատությանը, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջն…

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը ԱԺ-ում անդրադարձել է ընդդիմության այն քննադատությանը, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջն է։

Չախոյանը հիշեցրել է, որ 2020 թվականի հուլիսի 5-ի դրությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում էր նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։

«Ո՞ւր էր այդ ժամանակ Ալիևը։ Այդ ժամանակ անգամ 44-օրյա պատերազմն էլ չէր եղել, որ գայիք մատի փաթաթան սարքեիք, թե Ալիևը պահանջում է նոր Սահմանադրություն»,- ասել է պատգամավորը։

Չախոյանի խոսքով՝ իրական պատճառը, թե ինչու է ընդդիմությունը պայքարում Սահմանադրության փոփոխության և նոր Սահմանադրության դեմ, այլ է։

«Աշխարհաքաղաքական կենտրոնից՝ կայսրությունից, ուղիղ հրահանգ է իջեցվել ձեզ՝ նոր Սահմանադրության դեմ պայքարելու»,- հայտարարել է նա։

Պատգամավորը պնդել է, որ գործող Սահմանադրությունը բխում է այդ կենտրոնի շահերից և վտանգ է ստեղծում Հայաստանի պետականության համար։

«Այս Սահմանադրությունը, որը գործում է ՀՀ-ում, բացառապես այդ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերից է բխում։ Ու սա ական է՝ ՀՀ-ի պետականության հիմքերի տակ դրված, մի պարզ պատճառով, որովհետև այս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը»,- ասել է Չախոյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Экономика բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250