Պատահարներ

Երևանում բնակարան է այրվել․ հրշեջները 2 քաղաքացու տարհանել են

Երևանում բնակարան է այրվել․ հրշեջները 2 քաղաքացու տարհանել են
Օգոստոսի 12-ին` ժամը 06։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարա�…

Օգոստոսի 12-ին` ժամը 06։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը:



Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկում։




Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին, մարվել՝ 07:44-ին։ Այրվել են ննջասենյակն ու միջանցքը։



Հրշեջ-փրկարարները բնակարանից տարհանել են երկու քաղաքացու։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250