Քաղաքականություն

TRIPP-ի շրջանակում Ադրբեջան-Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագիծը պատրաստ է. Ալիև

TRIPP-ի շրջանակում Ադրբեջան-Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագիծը պատրաստ է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Նախիջևան այցի շրջանակում՝ հայտարարելով, որ TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Նախիջևան այցի շրջանակում՝ հայտարարելով, որ TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը պատրաստ է: Նրա խոսքով՝ ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են իրականացրել և հստակեցրել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։


Ալիևը նաև հայտարարել է, որ TRIPP նախագիծն արդեն սկսվել է: Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկու կողմերը համաձայնության են եկել, որ նախագիծը կիրականացվի «մոտ ապագայում»:


«TRIPP նախագծի շրջանակներում Ադրբեջանի տարածքում կառուցվող երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին արդեն հաջորդ տարի: Հորադիզ-Աղբանդ մայրուղին գործնականում պատրաստ է»,- նշել է նա:


Իլհամ Ալիևի խոսքով՝ Նախիջևանի երկաթուղու նախագծով հետաքրքրված է Եվրամիությունը։ «Միության ներկայացուցիչներն արդեն այցելել են Նախիջևան, որտեղ տեղում ծանոթացել են իրավիճակին։ Եվրամիությունը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կազմակերպություններ և պետություններ, հետաքրքրված են այս տրանսպորտային երթուղով և ցանկանում են դառնալ ծրագրի մասնակից»,- նշել է նա։


Ալիևը շեշտել է, որ Նախիջևանի երկաթգծի վերականգնման դեպքում կկառուցվի Ադրբեջանն Իրանին կապող երկրորդ երկաթգիծը: «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքն ուղղված է դեպի Պարսից ծոց։ Այնտեղից այն կարող է ձգվել մինչև Պակիստան, որը գտնվում է այս տարածաշրջանին մոտ»,- ամփոփել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250