Եթե գազի գինը բարձրանա, ՌԴ-ի հետ բարեկամաբար կխոսենք. Խանդանյան
Եթե գազի սակագնի բարձրացման հարց առաջանա, Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ այդ հարցը կքննարկեն բարեկամաբար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ ինքը տեղեկություն չունի, թե վերջին շրջանում գազի սակագնի վերաբերյալ Ռուսաստանի հետ ինչ քննարկումներ են եղել, և չի ծանոթացել որևէ հայտարարության, որը հիմք կտար ենթադրելու, որ գազի գինը կարող է փոխվել։
«Չգիտեմ՝ գազի վերաբերյալ ՌԴ-ի հետ խոսակցություն երբ է եղել և ծանոթ չեմ հայտարարության, որը հիմք է, որ գազի սակագինը կարող է փոխվել»,- ասել է Խանդանյանը։
Միաժամանակ պատգամավորը նշել է, որ նման հարցի առաջացման դեպքում հայկական կողմը Ռուսաստանի գործընկերների հետ կքննարկի այն։
«Սակայն դիվերսիֆիկացիան կարևոր է այս հարցում։ Եթե չեմ սխալվում։ Իրանի հետ այդ ուղղությամբ կաշխատենք։ ԹՐԻՓՓ-ը ևս գազամուղին է վերաբերվում, այսինքն՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում Հայաստանով անցնելու է գազամուղ։ Իհարկե, սա հիմա շատ տեսական միտք է, բայց դա բարդ չէ գործնականում իրագործել»,- ասել է նա։
Խանդանյանը նաև անդրադարձել է TRIPP ծրագրին՝ նշելով, որ դրա իրականացումն արդեն գործնական փուլում է։
«ԹՐԻՓՓ-ի իրագործումը գործնական փուլում է, գիտեք, որ ԱՄՆ-ում ստեղծվել է համապատասխան ֆինանսական հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ծրագիրը, և արդեն ֆինանսական միջոցներ են կուտակվում»,- նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ այժմ իրականացվում է նաև ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը։
«Մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ կանցնենք երկաթուղու բուն շինարարությանը»,- ասել է Խանդանյանը։
Նա հավելել է, որ հետաքրքրություն կա նաև էլեկտրագծերի հնարավորինս արագ կառուցման հարցում՝ ընդգծելով, որ TRIPP-ը միայն երկաթուղային նախագիծ չէ, այլ ենթակառուցվածքների ավելի լայն ծրագիր։
«ԹՐԻՓՓ-ը միայն երկաթուղի չէր, այլև այլ ենթակառուցվածքների ծրագիր էր»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Հայաստանը Վրաստանից 195 հազար դոլարի կարտոֆիլ է ներմուծել
2026 թվականի առաջին կեսին Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կտրուկ նվազել է։ Երկիրը հունվար-հունիս ամիսներին արտահանել է 1...
Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել
Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման համաձայն՝ Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է էլեկտրոմոբիլների 5,000 միավորի...
Հայաստանի արտաքին առևտուրը փոխվում է․ ՌԴ-ի հետ շրջանառությունը նվազել է, ԵՄ արտահանումն աճել է հումքի հաշվին
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրի հիմնական ուղղություններում փոփոխություններ են գրանցվել։ ՀՀ վիճա...