«Հայկական դրոշով հաղթական շրջանը հպարտության պահ էր»․ Ջանես Նազարյան
Աշխարհի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանը, ամփոփելով մրցելույթը, նշել է, որ լարվածությունը պայմանավորված էր ոչ թե մրցավայրով, այլ պատասխանատվության մեծ զգացումով։
Նրա խոսքով՝ մարզիչների հետ լավ աշխատանք էին կատարել, իսկ թույլ տված որոշ սխալները չեն ազդել վերջնական արդյունքի վրա։ Նազարյանը հատկապես առանձնացրել է եզրափակիչ գոտեմարտը, քանի որ այն չի ընթացել նախապես մշակված պլանով։
«Սկզբում սխալներ թույլ տվեցի և միավոր զիջեցի, բայց մարզիչներիս հանգստության ու հուշումների շնորհիվ կարողացա վերադարձնել հաղթանակը»,- ասել է նա։
Մարզիկն ընդգծել է, որ երկրորդ անգամ չեմպիոն դառնալն ավելի դժվար էր, քանի որ այս անգամ բոլոր մրցակիցներն արդեն հատուկ պատրաստվել էին իրեն հաղթելու համար։
«Եթե անցած տարի մի քանի հոգի էին աշխատում ինձ վրա, այս տարի՝ բոլորը։ Այդ պատճառով մարզիչների հետ հաղթանակի մի քանի տարբերակ էինք մշակել»,- նշել է Նազարյանը։
Անդրադառնալով հաղթանակից հետո հնչած սուլոցներին՝ նա ասել է, որ դրանք իրեն չեն հետաքրքրել։
«Այդ պահին ինձ համար ավելի կարևոր էր վայելել հաղթանակը։ Դրոշով շրջանը հպարտության ու հուզմունքի պահ էր․ երջանիկ եմ, որ կարողացա հասնել դրան»,- եզրափակել է Ջանես Նազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Չեմպիոն դառնալն իմ գլխավոր նպատակն էր․ Ջանես Նազարյան
Մ-17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք: Բաքվում ոսկե մեդալ նվաճած Ջան...
ՈւԵՖԱ-ի անդամ 55 ֆուտբոլային ասոցիացիաները միաձայն աջակցել են աշխարհի առաջնության հնարավոր բոյկոտին
ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ազգային ֆուտբոլային ասոցիացիաները միաձայն աջակցել են աշխարհի առաջնության բոյկոտին, եթե ՖԻՖԱ-ն մրց...
Ռուսաստանը վերադառնում է միջազգային ասպարեզ ևս մեկ մարզաձևում
Ֆունկցիոնալ բազմամարտի միջազգային ֆեդերացիան (IFFF) վերացրել է ռուս մարզիկների նկատմամբ գործող բոլոր սահմանափակումները՝...
Արգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի և ազգային հավ...